Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ու՞մ ինաուգուրացիային մասնակցենք

Ու՞մ ինաուգուրացիային մասնակցենք
08.04.2013 | 17:10

Հայտնի է, որ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները տարբեր ժամանակահատվածներում հայտարարել են բոյկոտ՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Այդպես են վարվել Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները, այդպես է վարվել Ստեփան Դեմիրճյանն՝ իր ղեկավարած «Արդարություն» դաշինքով: Սակայն բոյկոտը երբեք էլ իշխանության ներսում չի առաջացրել ճգնաժամ:

ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ արդյունք կարող է տալ ՀԱԿ-ի և «Ժառանգության» բոյկոտն այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
«Ոչ մի բան չի փոխի, ներքաղաքական ճգնաժամ չի առաջանա, բայց դա քաղաքական դիրքորոշում է: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է, որն արտահայտում ենք: Իսկ ի՞նչ կտա չբոյկոտելը»,- մեր հարցին հարցով արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը:
Իսկ ինչու՞ չեն այդ դեպքում մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի ինաուգուրացիային:
«Ոչ մեկն այսօր չի իմանում, թե իրականում ինչ քվեներ են ստացել թեկնածուները: Այսօր չգիտենք, թե ով է ընտրվել, և զավեշտն էլ դրանում է: Պետք է լիներ երկրորդ փուլ: Այն դեպքում, երբ չգիտենք, թե ով է ընտրվել, ու՞մ ինաուգուրացիային մասնակցենք»,- հարցնում է Լյուդմիլա Սարգսյանը:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 2050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ